ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտի 29-ին հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել զորահավաքային գործընթացում ներգրավված պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար։
Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև պատասխանել է հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։