Մշակույթ

Էլվինա Մակարյանի երգերը նոր շունչ են ստացել երգչուհուն նվիրված համերգային երեկոյին

1 րոպեի ընթերցում

Էլվինա Մակարյանի երգերը նոր շունչ են ստացել երգչուհուն նվիրված համերգային երեկոյին

Հայ երգարվեստի կարկառուն ներկայացուցիչ Էլվինա Մակարյանը, որ երգում էր հոգու ավերակների, կարոտի, մենության ու սիրո մասին, հիշվում է մինչ օրս։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էլվինա Մակարյան տրիբյուտ» խորագրով համերգին, որը տեղի է ունեցել մարտի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հնչել են սիրված երգչուհու լավագույն երգերը Սրբուկի, Իլոնա Սագիյանի, Սեդա Սեյրանյանի և Անահիտ Շահբազյանի կատարմամբ, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան։

Մակարյանն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նվաճել է համընդհանուր ճանաչում իր տպավորիչ ձայնով, կատարողական վարպետությամբ ու հմայքով։ Նրա երգերը մինչ օրս համարվում են սիրված հիթեր ու մշտապես լսարանի ուշադրության կենտրոնում են։ 

Այն, ինչ Էլվինա Մակարյանը բերել է հայկական երաժշտություն՝ թե՛ իր յուրօրինակ ոճով, թե՛ ստեղծագործական մոտեցմամբ, թողել է անգնահատելի հետք մեր երաժշտության պատմության մեջ։ Էլվինա Մակարյանին համարում էին հայկական Էդիտ Պիաֆ՝ փոքրահասակ, հզոր ձայնով, ուժեղ էներգիայով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում