Քաղաքականություն

Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար

Կառավարությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության առկայության դեպքում անպայման կկիսվի հանրության հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

Նա նշեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև կեղծ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքները։

«Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Մենք շարունակում ենք հրապարակային սրա մասին խոսել, աշխատել այս ուղղությամբ, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ունենանք»,-ասաց Գրիգորյանը: 

Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական կողմից սահմանամերձ շրջաններում կուտակումների մասին տեղեկություններ կա՞ն՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիայով կկիսվենք հանրության հետ»:

Պատասխանելով հարցին, թե պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է՝ Գրիգորյանը կրկնեց. 

«Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք: Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, կկիսվենք հանրության հետ»: 

Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար կեղծ մեղադրանքներ է հնչեցնում հայկական կողմի հասցեին սահմանի տարբեր հատվածներում հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի նմանատիպ բոլոր մեղադրանքները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում