Գիտություն

«Գիտության շաբաթ Հայաստան 2025»-ը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը

2 րոպեի ընթերցում

«Գիտության շաբաթ Հայաստան 2025»-ը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը

«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով Հայաստան է վերադառնում տարվա ամենասպասված գիտական, տեխնոլոգիական և ստեղծարար իրադարձությունը՝ ամենամյա համազգային «Գիտության շաբաթը», որը 2025 թվականին կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գիտուժ»-ի հանրայնացման և հասարակության հետ կապերի բաժնից:

«Այս տարի ևս Գիտության շաբաթը կդառնա գիտության, տեխնոլոգիաների և ստեղծարարության իսկական տոն, որի ընթացքում կծնվեն նոր գաղափարներ, կառաջանան նոր միջգիտակարգային ձևաչափեր, կձևավորվեն համագործակցության նոր ուղղություններ։ Գիտության շաբաթն ընդգրկելու է հանրային լաբորատորիաներ, բաց դասախոսություններ, փորձարարական գոտիներ, մասնագիտական կողմնորոշման հարթակներ, մանկական գիտական խաղեր, գիտության ու արվեստի հանդիպումներ, ինչպես նաև գիտական ֆանտաստիկային նվիրված միջոցառումներ»,- նշված է «Գիտուժ»-ի տարածած հաղորդագրության մեջ; 

Հիշեցվում է, որ առաջին «Գիտության շաբաթը» կայացել է 2024 թվականին։ Այն նախաձեռնել էր «Գիտուժ»-ը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Գիտության շաբաթը նպատակ ունի ոչ միայն դառնալ սիրված, ամեն տարի սպասված միջոցառում և գիտության հանրայնացման կարևոր հարթակ, այլև ցույց տալ ու բացատրել, որ գիտությունը և տեխնոլոգիաները կարող են ու պետք է դառնան Հայաստանի զարգացման հենասյուներից մեկը։

2024 թվականի արդյունքները․

  •  Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 20 000 այցելու
  • Գրանցվել է 192 դպրոց և մանկապարտեզ
  • Իրենց աշխատանքները ներկայացրել են 38 համալսարան, գիտական ինստիտուտ, կրթական և տեխնոլոգիական ընկերություն։

«Գիտության շաբաթ Հայաստան 2025»-ը պատրաստվում է լինել ավելի մեծ թե՛ իր ընդգրկմամբ, թե՛ մասնակիցների ներգրավվածությամբ, թե՛ միջազգային ներկայությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում