Քաղաքականություն

Վրաստանը պատրաստ է իր դերակատարումն ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում

1 րոպեի ընթերցում

Վրաստանը պատրաստ է իր դերակատարումն ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ամփոփող համատեղ հայտարարությունների ժամանակ: 

«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը: Եվ պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ կայունություն ապահովելու համար»,–ասաց Վրաստանի վարչապետը:

Երկու երկրների վարչապետերը տեսակետներ են փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին: Կոբախիձեն շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջը Վրաստան այցելելու և հայ–վրացական հարաբերությունների զարգացման հարցում ներդրման համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում