Մերձավոր Արևելք

Գազայի իշխանությունները հայտնել են իսրայելական ավիահարվածներից 16 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Գազայի իշխանությունները հայտնել են իսրայելական ավիահարվածներից 16 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ սեպտեմբերի 16-ի վաղ առավոտյան Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 13 մարդ՝ վիրավորվել։ 

Մեկ այլ հարված հասցվել է Գազա քաղաքի տներից մեկին՝ 6 մարդու կյանք խլելով։ 

Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է միայն զինյալներին և ՀԱՄԱՍ շարժմանն ու այլ զինված խմբավորումներին մեղադրել է բնակելի տարածքներում գործելու և խաղաղ բնակչությանը վտանգի տակ դնելու մեջ։ 

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվեց 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 41 200-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում