Մերձավոր Արևելք

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության. Al Mayadeen

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության. Al Mayadeen

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Սիրիայի տարածքում գտնվող Խարաբ ալ Ջիր ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նշվում է, որ պարզ չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Քրդական կազմավորումները՝ արևմտյան կոալիցիայի աջակցությամբ, այժմ վերահսկում են սիրիական Հասաքայի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեյր էզ Զորի նահանգի հյուսիսարևելյան շրջանները։ 2015 թվականից Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանում ստեղծել է 12 ռազմակայան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում