Քաղաքականություն

ՔՊ խմբակցության քարտուղարն առաջարկում է չկենտրոնանալ խաղաղության պայմանագրի դրույթների քանակի վրա

2 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության քարտուղարն առաջարկում է չկենտրոնանալ խաղաղության պայմանագրի դրույթների քանակի վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ ասել է առավելագույնը, ինչը հնարավոր էր ասել այս պահին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե խաղաղության պայմանագրի ո՞ր դրույթը Հայաստանը Ադրբեջանի հետ չի համաձայնեցրել, որի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բնականաբար, չեմ կարող դետալների մեջ խորանալ և ներկայացնել, թե որն է այդ դրույթը, որովհետև բոլորս հասկանում ենք, որ բանակցություններ են տեղի ունենում։ Մենք բազմիցս ասել ենք՝ եթե բանակցության ընթացքում որևէ կողմից որևէ մեկը կանխորոշի ընթացքը՝ արդյունքի չենք հասնելու»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի դրույթների քանակին՝ իշխող խմբակցության քարտուղարը առաջարկեց չկենտրոնանալ այդ ամենի վրա։  

«Վարչապետը նշել է, որ ամենաառաջին տարբերակում հոդվածների թիվն ավելի շատ էր, հետո դրանք կրճատվել են։ Քննարկումների ընթացքում կարող են փոփոխություններ տեղի ունենալ։ Հիմա մեր առաջարկն է 16 կետանոց խաղաղության պայմանագիրը, որի 13 կետերն ամբողջությամբ համաձայնեցված են։ Մենք առաջարկում ենք դա համաձայնեցնել և շարժվել առաջ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում