Քաղաքականություն

ՔՊ խմբակցության քարտուղարը պատեհ չի համարում այս պահին COP29-ին ՀՀ-ի մասնակցել-չմասնակցելու մասին խոսելը

1 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության քարտուղարը պատեհ չի համարում այս պահին COP29-ին ՀՀ-ի մասնակցել-չմասնակցելու մասին խոսելը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այս պահին դեռ չի կարող ասել, թե արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Հովհաննիսյանն այս մասին ասաց  խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։

«Այս պահին ես չունեմ ձեր հարցին պատասխան։ Եթե նման զարգացում լինի, բնականաբար, դուք կիմանաք: Կարծում եմ՝ հիմա պատեհ չէ այդ մասին խոսել»,-պատասխանեց Հովհաննիսյանը։

Ադրբեջանում նոյեմբերին կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում