Մշակույթ

Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սյոգուն» պատմական հեռուստասերիալը, որի գործողությունները տեղի են ունենում կայսերական Ճապոնիայում, ճանաչվել է լավագույն դրամա «Էմմի» ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխության ժամանակ, իսկ «Հնարքներ» հեռուստասերիալը ճանաչվել է լավագույն կատակերգություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ «Սյոգուն»-ը հաղթող է ճանաչվել 19 անվանակարգում, ինչը ռեկորդային է դրամայի մեկ սեզոնի համար։ «Սյուգուն»-ի հաղթանակների շնորհիվ FX հեռուստաալիքի սեփականատեր Walt Disney ընկերությունն այս տարի շահել է 60 «Էմմի»։

Netflix-ի «Փոքրիկ եղջերու» սերիալը, որը պատմում է հաճախորդի կողմից հետապնդվող բարմենի մասին, ճանաչվել է լավագույն մինի սերիալ։ 

70-ամյա երգիծաբանի և երիտասարդ գրողի մասին պատմող «Հնարքներ» սերիալը ճանաչվել է լավագույն կատակերգություն՝ հիասթափեցնելով նախորդ հաղթող ճանաչված «Արջը» սերիալը ստեղծողներին։ Իսկ «Արջը» սերիալը շահել է 11 մրցանակ։ 

Հաղթողներին ընտրել են Հոլիվուդի հեռուստատեսային ակադեմիայի գրեթե 22 000 անդամներ, այդ թվում՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում