Իրան

Ռուսաստանի և Իրանի ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են համատեղ ծովային պարեկության հարցը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են համատեղ ծովային պարեկության հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում Սյանշանի անվտանգության գագաթնաժողովին մասնակցող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի զինված ուժերի շտաբի պետ ու փոխհամակարգող ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հանդիպման ընթացքում քննարկել են ծովային ոլորտում (հյուսիսում և հարավում) համագործակցության զարգացումը՝ համատեղ ծովային պարեկությունը և մասնագիտացված վարժանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: 

Հանդիպմանը Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն ընդգծել է Կասպից ծովի սահմանակից երկրների ջանքերի անհրաժեշտությունը դրա հավաքական անվտանգության ապահովմանը մասնակցելու համար՝ առանց օտարերկրացիների ներկայության։ 

Հանդիպմանը բարձրացված այլ հարցերի թվում են եղել համագործակցության ընդլայնման ուղիների ամրապնդման և Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործման հարցում երկու երկրների ռազմավարական շահերի ապահովման անհրաժեշտությունը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում