Հայաստանը Սու-30 կործանիչների արդիականացման հարցում ակնկալում է Հնդկաստանի աջակցությունը. ԶԼՄ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է Հնդկաստանի օգնությունը՝ թարմացնելու համար ռուսական Սու-30 կործանիչների իր պարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով քաջատեղյակ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Սու-30-ների արդիականացումը, որն ակնկալում է Հայաստանը, ներառում է ավիասարքավորումներ, մարտի վարման էլեկտրոնային սարքավորումներ ու զենքեր: 

«Մենք դիտարկում ենք մեր Սու-30-ների արդիականացումը Hindustan Aeronautics Limited-ի  օգնությամբ, քանի որ այն ոլորտում մեծ փորձ ունի»,- բազմակողմ հանդիպման շրջանակում լրատվամիջոցին ասել է Հայաստանի զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Հովհաննես Վարդանյանը: 

Նրա խոսքով՝ Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները Ջոդհփուրի ավիաբազայում կազմակերպված International Defense Aviation Exposure 2024-ում, ինչպես նաև զորավարժություններին, որոնց նպատակն էր աշխարհի 28 երկրների ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչներին ցուցադրել Հնդկաստանի հնարավորությունները պաշտպանական արտադրության ոլորտում:

Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է Հայաստանի հետաքրքրությունը Սու-30-ի արդիականացման հարցում:

Նա նշել է, որ դրա շուրջ խոսակցություն իրոք տեղի է ունենում, բայց այն գտնվում է նախնական փուլում՝ ընդգծելով նաև Հայաստանի կողմից շահագործվող Սու-30-ի տարբերությունը Հնդկաստանի ԶՈՒ սպառազինությունում գտնվող Սու-30MKI-ներից։ 

Միաժամանակ, լրատվամիջոցի աղբյուրը շեշտել է, որ դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանում բարդ իրավիճակը, ինչպես նաև Հնդկաստանի երկարամյա և վստահելի պաշտպանական գործընկեր Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ մերձեցումը՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո:

 

Հայերեն العربية Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները