Մշակույթ

Գյումրիում անցկացվելու է «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվելու է «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ սեպտեմբերի 28-ին և 29-ին Գյումրիում կանցկացվի տարածաշրջանում առաջին «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, փառատոնի շրջանակում 13  երկրների համաշխարհային հեղինակություն վայելող ջրաներկի 14 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։

Փառատոնի օրակարգում ներառված են վարպետության դասեր, պլեներային նկարչություն, ցուցադրական դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդես, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ: 

Արմենուհի Մխոյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում