Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը:

Նախարար Հայրապետյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ  շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածքում ընթացող և նախատեսվող շինարարական աշխատանքների ժամանակացույցին, ենթակառուցվածքներին, քաղաքի համար նախատեսվող կանաչ հատվածին: Նախարարին ներկայացվել է  տարածքում  իրենց տեղն ամրագրած ռեզիդենտ ընկերությունների գործունեությունը, նրանց հետ տարվող աշխատանքները:

Նախարարը տեղեկացվել է նաև որոշ խնդիրների առկայության մասին, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետ իրականացմանը, հայտնել, որ պետք է արվի  ամեն բան հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար:

Ինժեներական քաղաքում գործունեության հիմնական ոլորտներն են լինելու անվարորդ տեխնոլոգիաների առաջատար լաբորատորիան, ինչպես նաև 5G հետազոտական, իրերի ինտերնետ /IOT/ արդյունաբերական,  կիսահաղորդիչների տեստավորման, ռադիոհաճախականության և միկրոալիքների, մեքենաների և չափման լաբորատորիաները:

 

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ