Ռուսաստան

Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը աջակցում է Չինաստանի ջանքերին՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը՝ խոսելով բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Պեկինի ծրագրերի մասին։

«Մեր գործընկերների, միջազգային ազդեցիկ խաղացողների ջանքերը, որոնք ուղղված են պայմաններ ստեղծելու խաղաղ բանակցությունների և այս ամբողջ ճգնաժամի լուծման համար, անշուշտ, ողջունելի են։ Մենք հնարավորինս կնպաստենք դրան, բայց միայն այն պայմանով, որ մյուս կողմը՝ արևմտյան աշխարհը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ դրականորեն ազդեն այդ իրադարձությունների զարգացման վրա»,- ասել է Կարասինը։

Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Չեն Սյաոդոնգը հայտնել էր, որ Չինաստանը ցանկանում է «կամուրջ կառուցել» Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար և կշարունակի աշխատել այդ նպատակին հասնելու համար։ 

«Չինաստանը կշարունակի խորը ներգրավվածություն ունենալ ուկրաինական ճգնաժամի շուրջ բոլոր կողմերի հետ՝ կոնսենսուս ձեռք բերելու, մարտերը դադարեցնելու և խաղաղ բանակցությունների համար կամուրջ կառուցելու համար», - ասել էր դիվանագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում