Ռուսաստան

Ռուսաստանը նոր կամիկաձե ԱԹՍ է արտադրում՝ չինական շարժիչով. Reuters-ի աղբյուրներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը նոր կամիկաձե ԱԹՍ է արտադրում՝ չինական շարժիչով. Reuters-ի աղբյուրներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը 2023 թվականին սկսել է նոր հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքի արտադրություն՝ օգտագործելով չինական շարժիչներ և պահեստամասեր, և այն օգտագործել է Ուկրաինայի դեմ պատերազմում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպական հետախուզական գործակալության երկու աղբյուրի և մի շարք փաստաթղթեր։

Ըստ տեղեկությունների՝ 2023 թ. հուլիսից մինչև 2024 թ. հուլիս ընկած ժամանակահատվածում Իժևսկի էլեկտրամեխանիկական «Կուպոլ» գործարանում արտադրվել է ավելի քան 2500 «Հարպիա» ԱԹՍ։ Գործարանը և նրա մայր ընկերությունը՝ պետական զենք արտադրող «Ալմազ Անտեյ»-ը, հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել այս տեղեկությունը։

Հետախուզության երկու աղբյուրները հայտնել են, որ «Հարպիա»-ն օգտագործվել է Ուկրաինայում ռազմական և քաղաքացիական թիրախների հարվածելու համար։

Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնի ավագ աշխատակից Սեմյուել Բենեթը Reuters-ին հայտնել է, որ եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա դա կնշանակի, որ Ռուսաստանն այլևս կախված չէ հեռահար ԱԹՍ-ների իրանական նախագծերից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ, իսկ Չինաստանի արտգործնախարարությունը Reuters-ին հայտնել է, որ Պեկինը խստորեն վերահսկում է հնարավոր ռազմական կիրառություն ունեցող ապրանքների, այդ թվում՝ ԱԹՍ-ների արտահանումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում