Աշխարհ

Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի 118 միլիոն եվրոյի ռազմական օգնության 25-րդ փաթեթը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի 118 միլիոն եվրոյի ռազմական օգնության 25-րդ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի շուրջ 118 միլիոն եվրոյի ռազմական օգնության 25-րդ փաթեթը. ֆիննական աջակցության ընդհանուր ծավալը կկազմի մոտավորապես  2,3 միլիարդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

«Ռազմական իրադրությունն Ուկրաինայում շարունակում է մնալ լուրջ: Ինչպես և խոստացվել էր, Ֆինլանդիան շարունակում է նյութական օգնություն ցուցաբերել: Մեր ուղերձը գործընկեր երկրներին այն է, որ չի կարելի հանձնվել», - հաղորդագրությունում մեջբերվում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակկյանենի խոսքը։

Պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ գործառնական պատճառներից ելնելով, ինչպես նաև նշանակման կետ բեռի անվտանգ առաքումն ապահովելու նպատակով՝ օգնության բովանդակության, դրա առաքման եղանակների կամ գրաֆիկի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվի։

Ըստ հաղորդագրության՝ լրացուցիչ օգնության մասին որոշում կայացնելիս հաշվի են առնվել ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի ռեսուրսները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում