Ռուսաստան

Ռուսաստանը հավատարմագրումից զրկել է բրիտանացի 6 դիվանագետի՝ նրանց մեղադրելով լրտեսության մեջ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հավատարմագրումից զրկել է բրիտանացի 6 դիվանագետի՝ նրանց մեղադրելով լրտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան 6 աշխատակիցներ զրկվել են հավատարմագրումից: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ նման քայլ է ձեռնարկվել դիվանագետների գործողությունների պատճառով, որոնք ցույց են տվել հետախուզական և դիվերսիոն աշխատանքի նշաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդոմ է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը։ 

Գերատեսչությունում նշել են, որ իրենք կաշխատեն այն բանի շուրջ, որպեսզի վաղաժամկետ դադարեցվեն բրիտանացի դիվանագետների գործուղումները Ռուսաստան, եթե նրանց գործողությունները ևս ցույց տան հետախուզական և դիվերսիոն աշխատանքի նշաններ։

Իր հերթին «Россия-24» հեռուստաալիքի եթերում ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչը, որի անունը չի նշվել, հայտնել է, որ Մոսկվան արտաքսել է վեց բրիտանացի դիվանագետներին, քանի որ Ռուսաստանում բրիտանական լրտեսությունը հանդուրժելն այլևս հնարավոր չէ։ 

Ռեպորտաժում ներկայացվել են Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրումից զրկված բրիտանական դեսպանատան վեց աշխատակիցները՝ երեք տղամարդ և երեք կին։

«Լոնդոնը մեզ մոտ ուղարկում է հետախույզների՝ որպես դիվանագետ ​​ամուսինների, իսկ փոքր երեխաներն օգտագործվում են լրտեսական գործունեությունը քողարկելու համար։ Դիվանագիտական ​​վարվելակարգի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, - ընդգծել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը։ - Այո, դասական բրիտանական լրտեսություն։ Դրան հետևելը զվարճալի է, բայց այլևս հնարավոր չէ»։

Ռեպորտաժում ներկայացված են նաև ՌԴ-ում օտարերկրյա գործակալ ճանաչված «Նովայա գազետա» պարբերականի խմբագրի հետ դիվանագետներից մեկի հանդիպումից լուսանկարներ և տեսագրություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում