Բացահայտելով հոգեբանի հետ. արտակարգ իրավիճակի և պատերազմի թողած ազդեցությունը լրագրողների վրա. աջակցության ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային լրագրության ակումբը, կարևորելով հայաստանյան մեդիայի աշխատակիցների հոգեկան բարեկեցությունն ու առողջ մասնագիտական միջավայրի առկայությունը, «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում անվճար հոգեբանական աջակցություն է տրամադրում Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ 

Նախագիծը Հայաստանում «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող՝ մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Ծրագրով նախատեսված անհատական հոգեբանական խորհրդատվությունից կարող են օգտվել մեդիայի այն աշխատակիցները (լրագրող, օպերատոր, խմբագիր, բովանդակության ստեղծող), որոնք լուսաբանել են պատերազմական գործողություններ, արտակարգ իրավիճակներ, տրավմատիկ իրադարձություններ, պատմություններ, հետպատերազմյան զարգացումներ, ողբերգական դեպքեր, ճգնաժամեր։  Անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է․ դրանց հասանելիություն ունենալու են միայն հոգեբանները, որոնց ընտրում են լրագրողները անհատական հանդիպումների համար։ 

Ծրագրին նախորդել է հետազոտական փուլ, որում ներգրավված հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ նախագահ Դավիթ Ամիրյանը «Արմենպրես»-ի «Բացահայտելով հոգեբանի հետ» շարքի շրջանակում մանրամասներ է պատմել թե ծրագրի, թե հետազոտության արդյունքների մասին։ 

«Հետազոտության շրջանակում անցկացվել է 24 հարցազրույց՝ 10 մեդիամենեջերների և 14 լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների հետ։ Արտակարգ իրավիճակների, պատերազմական գործողությունների, բռնության դեպքերի լուսաբանումները լրագրողների վրա ծանր ազդեցություն են թողնում։ Հարցազրույցների ընթացքում պարզվել է, որ լրագրողների մոտ ի հայտ են գալիս տրամադրության անկում, ֆիզիկական հոգնածություն, ընկճվածություն, թուլացող սոցիալական հարաբերություններ՝ շփումների պակասեցում, չհասկացված լինելու զգացում։ Նրանք հաճախ խուսափում են խոսել մասնագիտական հարցերից կամ այն իրավիճակից, որը լուսաբանել են, նկատվում է աշխատանքի նկատմամբ մոտիվացիայի անկում և իր գործունեության նպատակահարմարության վերաբերյալ կասկած, բախվում են գոյաբանական հարցերի»,-մանրամասնեց մասնագետը։ 

Նա մեծապես կարևորում է հոգեկրթության և հոգեհիգիենայի զարգացումը, ընդգծում՝ կարևոր է, որ երբ լրագրողը զգում է նախանշաներ, չարհամարհի իր հոգեկանն ու հույզերը, մտքերը։ Ֆիզիկական առողջությանը հետևելու չափ կարևոր է նաև հոգեկան առողջության մասին հոգ տանելը․ «Մարմնից ու հոգուց եկած ազդակներն իմաստալից խորհուրդներ են պարունակում»։ 

Կատարված հետազոտություններից բխած առաջարկությունների, հոգեբանի խորհուրդների, լրագրողների համար հոգեկան աջակցության ծրագրի այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ զրույցի աուդիո և վիդեո տարբերակից։

Հայերեն

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է