Արմեն Փամբուխչյանը և Էդիտե Մեդնեն քննարկել են Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան և Ռիգա քաղաքների համագործակցության շրջանակում աղբի կառավարման խնդիրների և քաղաքային լուսավորության հետ կապված փորձի շուրջ, ինչպես նաև զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ համագործակցությանը միտված հանդիպումները: