Չինաստան

Չինաստանը և Բրազիլիան մերժել են Շվեյցարիայի խաղաղության ծրագրի հարթակի առաջարկը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը և Բրազիլիան մերժել են Շվեյցարիայի խաղաղության ծրագրի հարթակի առաջարկը

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Շվեյցարիան Չինաստանին և Բրազիլիային առաջարկել է հարթակ, որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ ներկայացնեն իրենց խաղաղության ծրագիրը, ինչը չեն արել Շվեյցարիայում կայացած հունիսյան համաժողովում, սակայն Չինաստանն ու Բրազիլիան մերժել են այդ առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ խոսնակ Պիեռ-Ալեն Էլչինգերը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ արհամարհական կերպով խոսել էր Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու Չինաստանի խաղաղ ծրագրի մասին:

«Այնուամենայնիվ մենք Չինաստանին և Բրազիլիային առաջարկել ենք իրենց տեսակետը ներկայացնելու հարթակ: Երկու երկրներն էլ այս պահին չեն ցանկանում դա անել», - ասել է Էլչինգերը:

Նա հավելել է, որ Շվեյցարիան ծանոթացել է խաղաղության ծրագրին, և որ Բեռնի ներկայացուցիչը Բյուրգենշտոկի համաժողովից անմիջապես հետո այցելել է Չինաստան՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու նաև վերոհիշյալ հարցը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում