Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկելու վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը գոհունակություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կոնգրեսականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ կրկնապատկելով օգնության փաթեթը Միջազգային զարգացման գործակալության միջոցով», - իր գրառման մեջ նշել է կոնգրեսականը՝ կարծիք հայտնելով, որ այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը և ամրապնդել նրա տնտեսական և անվտանգային անկախությունը:
Glad to see that the Biden-Harris Administration continues efforts to fortify relations with Armenia by doubling its aid package through @USAID. This additional funding will help bolster Armenia's democracy and strengthen its economic and security independence. https://t.co/8CyC4pbotr
— Rep. Frank Pallone (@FrankPallone) September 11, 2024