Հայաստան

ԱԺ պատգամավորները կմեկնեն Ֆրանսիա՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորները կմեկնեն Ֆրանսիա՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը կգործուղվեն Ստրասբուրգ (Ֆրանսիա)՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից: 

Ըստ կարգադրության՝ Ստրասբուրգ կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, նույն խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում