«Աշխատանքի ապագան» թեմայով պանելային քննարկմանը ԱՍՀ նախարարը ներկայացրել է զբաղվածության ոլորտում առկա մարտահրավերները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Աշխատանքի ապագան. վարձատրություն, պաշտպանություն և նպատակ» թեմայով պանելային քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից,  բանախոսել են նաև Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության նախարարի տեղակալ Օլտա Մանջանին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը,   Հարավային Աֆրիկայի Մարդկային գիտությունների հետազոտական ​​խորհրդի գլխավոր գործադիր տնօրեն Սառա Մոսոետսան, Կորեայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Հեունգչոնգ Կիմը։   

Պանելային քննարկման շրջանակում նախարարը  ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի փորձը, առկա մարտահրավերները, դրանց լուծման տարբերակներն ու տեսլականը։  

Նախարարի խոսքով՝ ներկայում մշակման ավարտական փուլում գտնվող՝ Հայաստանի զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարական ծրագիրը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու պետության միջազգային պարտավորություններից բխող` զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը.

«Ռազմավարությամբ բարեփոխվող պետական քաղաքականությունն ուղղված է հատկապես մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Ռազմավարությամբ նախատեսվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել գիտելիքի, փափուկ ու մասնագիտական հմտությունների այն մակարդակը,  որն անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար։ Ռազմավարությամբ խրախուսվում է նաև շարունակական կրթությունն ու մասնագիտական ​​զարգացումը, ինչը երաշխավորում է, որ ռազմավարության թիրախային շրջանակին պատկանող անձինք կարող են համընթաց քայլել տեխնոլոգիական առաջընթացին և լինել մրցունակ աշխատաշուկայում»,-նշել է նախարարը:

Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների մասին,  վերջին կարգավորումների մասին, որոնցով նախատեսվել են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր։ 

Աշխատողներին ավելի պաշտպանված դարձնելու համատեքստում՝ նախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև ներդրման նախատեսվող՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի, գործազրկության ապահովագրության, աշխատանքային օրենսդրության թարմացումների մասին։

Ելույթում կարևորվել են նաև վերապատրաստման և հմտությունների բարձրացման ծրագրերում ներդրումները, ինչը կարող է օգնել աշխատողներին մնալ մրցունակ արագ փոփոխվող աշխատաշուկայում։

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ