Մերձավոր Արևելք

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդին առաջարկել է անվտանգ ելք Գազայից՝ պատանդների ազատ արձակման դիմաց

2 րոպեի ընթերցում

A Palestinian youth inspects the damage at the site of Israeli strikes on a makeshift displacement camp in Mawasi Khan Yunis in the Gaza Strip on September 10, 2024, amid the ongoing war between Israel and the Palestinian militant group Hamas. (Photo by Majdi Fathi/NurPhoto via Getty Images)
A Palestinian youth inspects the damage at the site of Israeli strikes on a makeshift displacement camp in Mawasi Khan Yunis in the Gaza Strip on September 10, 2024, amid the ongoing war between Israel and the Palestinian militant group Hamas. (Photo by Majdi Fathi/NurPhoto via Getty Images)

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն առաջարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարին տրամադրել Գազայի հատվածից անվտանգ ելք՝ իրենց մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու և անկլավի նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելու դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի առևանգված և անհետ կորած քաղաքացիների հարցերով հանձնակատար Գալ Հիրշը։

«Ես պատրաստ եմ ապահովել Սինվարի, նրա ընտանիքի և բոլոր նրանց անվտանգ անցումը, ով կցանկանա միանալ նրան», - հայտարարել է Հիրշը:

«Մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին: Մենք ցանկանում ենք ապառազմականացում, ապաարմատականացում, իհարկե՝ նոր համակարգ, որով կկառավարվի Գազան», - նշել է նա։

Հիրշի խոսքով` նա իր առաջարկն առաջ է քաշել մեկուկես օր առաջ։ Նա հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք դրանք արձագանքել են:

Ներկայում ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսն աշխատում են Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ ներկայացնելու ուղղությամբ։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 000-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում