Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Չինաստանը Բրազիլիայում առաջին անգամ միասին մասնակցում են միջազգային զորավարժությունների

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Չինաստանը Բրազիլիայում առաջին անգամ միասին մասնակցում են միջազգային զորավարժությունների

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերը և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը (ՉԺԱԲ) առաջին անգամ Բրազիլիայում մասնակցում են միջազգային զորավարժությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով Բրազիլիայի ռազմածովային ուժերի հայտարարությունը

«Ֆորմոզա» զորավարժությունները կանցկացվեն Բրազիլիայի տարածքում՝ երկրի զինված ուժերի ղեկավարությամբ։

Բրազիլիայում «Ֆորմոզա» զորավարժություններն անցկացվում են 1988 թվականից. այս անգամ դրանցում գործի են դրվել մի քանի երկրների 3000 զինծառայողներ։ Վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 17-ը։ 

Անցյալ տարի նույնպես զորավարժություններին մասնակցում էին ԱՄՆ-ի զինվորականները, իսկ ՉԺԱԲ-ի ներկայացուցիչները դիտորդներ էին։

ԱՄՆ-ի և Չինաստանի զինվորականները համատեղ զորավարժությունների մասնակցում են 2016 թվականից ի վեր առաջին անգամ, երբ ՉԺՀ-ն միացավ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված RIMPAC զորավարժություններին։

Jornal de Noticias թերթի տեղեկատվությամբ, բացի ԱՄՆ-ից և Չինաստանից ժամանած զինվորականներից, վարժանքներին ներգրավվել են Արգենտինայի, Իտալիայի, Մեքսիկայի, Նիգերիայի, Պակիստանի, Կոնգոյի Հանրապետության, Ֆրանսիայի և ՀԱՀ-ի ուժերը:

Զինվորականներն ուսումնական զորաշարժեր են կատարում օդային տարածությունը վերահսկելու և միջուկային, քիմիական ու կենսաբանական սպառնալիքները ճանաչելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում