Բաթումիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Բաթումի քաղաքում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման, փորձի փոխանակման, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում առկա ռազմաքաղաքական գործընթացների շուրջ։