Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ է արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ է արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում էական տեղաշարժի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին խոսել է «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։ 

«Այդ տեղաշարժն արտահայտվում է նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրեցին համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել էին դեռևս սույն թվականի ապրիլի 19-ին հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Այսինքն, արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով»,- մանրամասնեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում և Ադրբեջանում այս պահին ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը։ «Համոզված եմ, որ Հայաստանում մենք ամեն ինչ կանենք այն լրումին հասցնելու համար։ Մեր կառավարությունն ընդունել է նախագիծը, այն ուղարկել է Սահմանադրական դատարան դրա՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում