Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի և ԱՄՆ-ի զինծառայողները երկշաբաթյա համատեղ զորավարժություններ են սկսել Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջաստանի նահանգում, որը սահմանակից է Պակիստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

«Yudh Abhyas» 20-րդ համատեղ զորավարժություններն սկսվել են Ռաջաստանի Մահաջանի զորավարժարանում: Վարժանքները պլանավորված են սեպտեմբերի 9-ից մինչև 22-ն ընկած ժամանակաշրջանում»։

 Զորավարժություններին կմասնակցի յուրաքանչյուր կողմից շուրջ 600 զինծառայող։

«Համատեղ զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկու կողմերի համատեղ ռազմական ներուժը՝ ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ անցկացնելու համար», - պարբերականին հայտնել է Հնդկաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Հնդկաստանը և ԱՄՆ-ն պլանավորում են երկու շաբաթվա ընթացքում կատարելագործել համատեղ հակազդումն ահաբեկչական գործողություններին, գործողությունների պլանավորումը և համակցված գործողությունները՝ նմանակելով իրական հակաահաբեկչական առաքելություններին:

Հնդկաստանի և ԱՄՆ-ի համատեղ «Yudh Abhyas» զորավարժություններն անցկացվում են կանոնավոր կերպով և հերթափոխով՝ երկու երկրների տարածքում։ Նախորդն անցկացվել է 2023 թ. սեպտեմբերին Ալյասկայում, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2022 թ. նոյեմբերին՝ Հնդկաստանի Ուտարաքհանդի նահանգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում