2 րոպեի ընթերցում
AT SEA, JULY 25: (----EDITORIAL USE ONLY MANDATORY CREDIT - 'OFFICIAL U.S. NAVY PHOTO / HANDOUT' - NO MARKETING NO ADVERTISING CAMPAIGNS - DISTRIBUTED AS A SERVICE TO CLIENTS----) The US Navy's nuclear warship USS Theodor Roosevelt (CVN 71) arrives in the Red Sea, Gulf of Oman and Indian Ocean region, on July 25. (Photo by U.S. Navy / Handout/Anadolu via Getty Images)
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինված ուժերը Եմենում ոչնչացրել են հութիների անօդաչու թռչող սարքեր և հրթիռային կայանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերն Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից վերահսկվող Եմենի տարածքում հաջողությամբ ոչնչացրել են հութիների երեք անօդաչու թռչող սարք և երկու հրթիռային կայանք», - հաղորդել է հրամանատարությունը X սոցիալական հարթակում:
Հաղորդագրության համաձայն՝ «որոշվել է, որ այդ կայանքներն ակնհայտ և անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի, ինչպես նաև առևտրային նավերի համար»:
«Այդ գործողությունները ձեռնարկվել են ազատ նավագնացությունը պաշտպանելու և միջազգային ջրերն ավելի ապահով դարձնելու համար», - ընդգծել են CENTCOM-ում:
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Պատերազմի ընթացքում հութիներն, ի նշան պաղեստինցիներին աջակցության, պարբերաբար հարվածներ են հասցնում Կարմիր ծովով անցնող նավերին։ Այս ընթացքում նրանք հարձակվել են ավելի քան 80 նավի վրա։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կանոնավոր կերպով հարվածներ են հասցնում Եմենում հութիների օբյեկտներին։