Քաղաքականություն

ԱԺ նախագահը հնարավոր է համարում, որ Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը հնարավոր է համարում, որ Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր համարում է, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում ակտիվացել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և հայտարարում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է, արդյոք սա չի՞ ենթադրում, որ Ադրբեջանը, հնարավոր է, նոր ագրեսիա սանձազերծի Հայաստանի նկատմամբ։ 

«Մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը, հնարավոր է, ագրեսիա կիրառի Հայաստանի նկատմամբ։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ողջունել Իրանի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետության այդ հայտարարությունները շատ կարևոր են, և նման ակտիվությունը շատ ողջունելի է»,- ընդգծեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում