Աշխարհ

Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունն առնվազն 48 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունն առնվազն 48 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիգերիայի կենտրոնական հատվածում սեպտեմբերի 8-ին վառելիքի ցիստեռնը բախվել է ուղևորներ և խոշոր եղջերավոր անասուններ տեղափոխող մեկ այլ բեռնատարի։ Բախումից առաջացած պայթյունից առնվազն 48 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Կրակը տարածվել է նաև մի քանի այլ մեքենաների վրա։ 

Նիգերիայի պետական նավթային ընկերությունն անցյալ շաբաթ բենզինի գինը բարձրացրել էր առնվազն 39 %-ով։ Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է գնի նման մեծ բարձրացում տեղի ունենում։ Վառելիքի պակասի պատճառով վարորդները ստիպված են ժամերով հերթ կանգնել Նիգերիայի խոշոր քաղաքներում։ 

Իր հերթին CNN-ը հաղորդում է, որ բեռնափոխադրումների համար արդյունավետ երկաթուղային համակարգի բացակայության պայմաններում բեռնատարների ողբերգական վթարներ բավական հաճախակի են տեղի ունենում Նիգերիայի խոշոր մայրուղիների վրա։ Ըստ վիճակագրության՝ միայն 2020 թվականին բենզատար ցիստեռնների 1531 վթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 535 մարդ զոհվել է, 1142 մարդ՝ վիրավորվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում