Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված է 44 հարց:
Խորհրդարանը կքննարկի «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքի նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր: