Տնտեսություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել  ոլորտում  առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին  ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում