Ուկրաինայի նոր արտգործնախարար է նշանակվել Անդրեյ Սիբիհան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Անդրեյ Սիբիհայի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Մինչ այդ նրա թեկնածությունը Գերագույն ռադա էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ Սիբիհայի նշանակման օգտին է քվեարկել 258 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։

Սիբիհան կփոխարինի Դմիտրի Կուլեբային, որն Ուկրաինայի արտգործնախարարությունը ղեկավարում էր 2020 թվականից։ Կուլեբան իր հրաժարականի մասին հայտնել էր սեպտեմբերի 4-ին։

Աշխարհ

Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հրաժարական է տվել

49-ամյա Անդրեյ Սիբիհան 2016-2021 թվականներին աշխատել է որպես Թուրքիայում Ուկրաինայի դեսպան։ Այնուհետև նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ, իսկ 2024 թվականին՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 

Սեպտեմբերի 3-ին «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել էր, որ նախարարների կաբինետում կադրային վերադասավորումներ են նախատեսվում։ 

Հայերեն English Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ