Աշխարհ

Ուկրաինայի նոր արտգործնախարար է նշանակվել Անդրեյ Սիբիգան

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նոր արտգործնախարար է նշանակվել Անդրեյ Սիբիգան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Անդրեյ Սիբիգայի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Մինչ այդ նրա թեկնածությունը Գերագույն ռադա էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ Սիբիգայի նշանակման օգտին է քվեարկել 258 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։

Սիբիգան կփոխարինի Դմիտրի Կուլեբային, որն Ուկրաինայի արտգործնախարարությունը ղեկավարում էր 2020 թվականից։ Կուլեբան իր հրաժարականի մասին հայտնել էր սեպտեմբերի 4-ին։

49-ամյա Անդրեյ Սիբիգան 2016-2021 թվականներին աշխատել է որպես Թուրքիայում Ուկրաինայի դեսպան։ Այնուհետև նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ, իսկ 2024 թվականին՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 

Սեպտեմբերի 3-ին «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել էր, որ նախարարների կաբինետում կադրային վերադասավորումներ են նախատեսվում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում