Միացյալ Նահանգներ

Պուտինը կատակել է Քամալա Հարիսի վարակիչ ծիծաղի մասին և իր աջակցությունը հայտնել նրան

1 րոպեի ընթերցում

Պուտինը կատակել է Քամալա Հարիսի վարակիչ ծիծաղի մասին և իր աջակցությունը հայտնել նրան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, ինչպես նաև անդրադարձել է նրա ծիծաղին՝ նշելով, որ այն այնքան վարակիչ է, որ նշանակում է՝ նրա մոտ ամեն ինչ լավ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։  

«Նախ, Բայդենը խորհուրդ է տվել, որ իր բոլոր կողմնակիցներն աջակցեն տիկին Հարիսին, ուստի մենք նույն բանը կանենք, կաջակցենք նրան։ Երկրորդ, նա այնքան արտահայտիչ և վարակիչ է ծիծաղում, ինչը հուշում է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է։ (Խմբ.՝ ԱՄՆ նախկին նախագահ) Թրամփն այնքան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որքան նախկինում չէր սահմանել ոչ մի նախագահ, իսկ եթե Հարիսի մոտ ամեն ինչ լավ է, ապա, միգուցե, նա զերծ մնա նման գործողություններից», - Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում