Շվեյցարիան երկարացրել է ուկրաինացի փախստականների պաշտպանության կարգավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիան երկարացրել է ուկրաինացի փախստականների պաշտպանության S կարգավիճակը մինչև 2026 թվականի մարտի 4-ը, քանի որ Ուկրաինայում իրավիճակը չի կայունացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է երկրի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հատուկ S կարգավիճակը նախատեսում է աշխատանքի իրավունք, ներառյալ ինքնազբաղվածությունը, ապահովագրությունը, երեխաների համար դպրոցական կրթությունը, երկրի ներսում և դրսում տեղաշարժվելու ազատությունը և ընտանիքի վերամիավորումը:

«Ուկրաինայում իրավիճակի կայունացում չի նախատեսվում, հետևաբար2024 թվականի սեպտեմբերի 4-ի նիստում Դաշնային խորհուրդը որոշեց, որ Ուկրաինայից եկած և պաշտպանվող անձանց պաշտպանության կարգավիճակը երկարացվելու է մինչև 2026 թվականի մարտի 4-ը։ Մինչև այդ ամսաթիվը տրամադրվելու են նաև պաշտպանության S կարգավիճակ ստացողների համար նախատեսված աջակցության միջոցները»,- նշված է փաստաթղթում։

Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետական ​​քարտուղարության տվյալներով՝ օգոստոսի 29-ի դրությամբ երկրում փախստականի S կարգավիճակ ուներ 66195 ուկրաինացի։ 2022 թվականի փետրվարի 24-ից ավելի քան 27 հազար ուկրաինացի կորցրել է այդ կարգավիճակը։

 

Հայերեն Français Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում