Ռուսաստան

Գրոսին կոչ է արել զգոն մնալ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով

2 րոպեի ընթերցում

Գրոսին կոչ է արել զգոն մնալ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակում միջադեպերի վտանգը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Մենք պետք է մշտապես զգոն լինենք, քանի դեռ հակամարտությունը կամ ակտիվ ռազմական գործողությունները չեն ավարտվել: Կարծում եմ, որ որևէ լուրջ բանի հավանականությունը չի կարելի բացառել», - ասել է Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ կատարած այցից հետո։   

Գրոսսին հանդիպել էր Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Գերման Գալուշչենկոյի, միջուկային կարգավորման ուկրաինական պետական ​​տեսչության նախագահ Օլեգ Կորիկովի և Ուկրաինայի Էներգոատոմի ղեկավար Օլեգ Կոտինի հետ։ Սպասվում է, որ այս շաբաթ Կալինինգրադում նա կհանդիպի Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ։

Օգոստոսին Զապորոժիեի շրջանի նահանգապետ Եվգենի Բալիցկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Էներգոդարի հրթիռակոծման հետևանքով հրդեհ էր բռնկվել Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման համակարգերում։

Ավելի վաղ ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը հայտնել էր, որ ատոմակայանում ներկա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, իրենց խնդրանքով, հնարավորինս արագ ցույց են տվել տարածքում առկա իրավիճակը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում