Քաղաքականություն

ՀՀ-ին ևս մտահոգում է Բաքվի զինվելը. Խանդանյանը հիշեցրեց սպառազինության փոխադարձ վերահսկման Հայաստանի առաջարկը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ին ևս մտահոգում է Բաքվի զինվելը. Խանդանյանը հիշեցրեց սպառազինության փոխադարձ վերահսկման Հայաստանի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։ 

«Իր պաշտպանական կարիքները բավարարելու և խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են, և երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել զինամթերք, սպառազինություն ձեռք չբերել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Խանդանյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն Ադրբեջանին հստակ առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնել, որն անարձագանք է մնացել: 

«Ադրբեջանը ևս զինվում է: Եթե այդպիսի մտահոգություն կա այնտեղ, այստեղ էլ այդ մտահոգությունն ավելի շատ կա: Եվ դրա համար շատ տրամաբանական է, որ այդպիսի մեխանիզմ գործի: Բայց այդ մեխանիզմի ներդրման առաջարկն անարձագանք է մնում»,-նշեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում