Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գերագույն Ռադային հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն իր Facebook-ի էջում։

«Ուկրաինայի Գերագույն Ռադան հրաժարականի դիմում է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայից։ Դիմումը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկի ժամանակ», - գրում է Ստեֆանչուկը։

Նա իր գրառմանը կցել է նաև Կուլեբայի հրաժարականի դիմումը, որտեղ, սակայն, հրաժարականի պատճառները նշված չեն։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ սեպտեմբերի 3-ին «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել էր, որ նախարարների կաբինետում կադրային վերադասավորումներ են նախատեսվում։ Իսկ խորհրդարանում «ՌԲԿ-Ուկրաինա»-ի մի քանի զրուցակիցներ հայտնել են, որ հնարավոր են վերադասավորումներ նաև նախագահի աշխատակազմում:

Երեկոյան տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել էր կադրային փոփոխությունների պատճառը՝ ասելով, որ հարկավոր է պետական ​​կառույցներն այնպես վերափոխել, որ դրանք հասնեն Ուկրաինային անհրաժեշտ բոլոր արդյունքներին:

Հայերեն English Русский Türkçe

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում

«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր