Մարզեր

Արարատի մարզի Եղեգնավան գյուղում մոտ 220 հակ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Եղեգնավան գյուղում մոտ 220 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 3-ի ժամը 15։02-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնավան գյուղի 5-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկի ետնամասում այրվում է կուտակած անասնակեր։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 17։28-ին: Այրվել է մոտ 220 հակ անասնակեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում