Մշակույթ

Գրանցվում են Գեղարքունիքի մարզի խաղերը

1 րոպեի ընթերցում

Գրանցվում են Գեղարքունիքի մարզի խաղերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լիճք, Ծակքար, Վարսեր, Գեղամավան համայնքներում իրականացվում է «Ավանդական խաղերի գրառումներ Գեղարքունիքի մարզում» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրն ուղղված է այդ համայնքներում դեռևս կենսունակ, ինչպես նաև մոռացության ենթակա խաղերի գրանցման և տեսանկարահանման միջոցով դրանց պահպանությանն ու տարածմանը: Ծրագրի նպատակն է նաև գրանցված խաղերի՝ կրթական համակարգում կիրառումը:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել Գեղարքունիքի մարզի խաղերի շտեմարան, որը հասանելի կլինի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի խաղերի շտեմարան դաշտում:

Նշվում է, որ ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում գրանցված խաղերից մեկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում