Մարզեր

Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և երթևեկելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և երթևեկելի

Գեղարքունիքի մարզում հունիսի 20-ի ժամը 17-ի դրությամբ ապահովված է միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհների անցանելիությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, հունվարի լույս 20-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու, Վարդենիս, Ճամբարակի և Սևանի տարածաշրջաններում տեղացած ձյան շերտի բարձրությունը հիմնականում կազմել է 1-2, առանձին հատվածներում՝ 5-6 սանտիմետր։

Նշված տարածաշրջանների ճանապարհ սպասարկող կազմակերպությունները կեսգիշերից սկսած ու ցերեկային ժամերի ընթացքում  իրականացրել են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում