Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնվել է նոր թատերական ներկայացում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնվել է նոր թատերական ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ի ժամը 19:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն): Ներկայացումներ են նախատեսված նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում:  

«Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը բեմադրվել է ըստ Ալեքսանդր Մանասյանի համանուն ստեղծագործության. մասնակիցները «Դիզակ ԱՐՏ ՄԵԿ» թատերախմբի սաներն են, իսկ բեմադրիչը՝ «Դիզակ ԱՐՏ» կենտրոնի դասատու Սրբուհի Բալայանը:  Բեմական հագուստն ու բեմական ձևավորումն արցախյան մոտիվներով են:

Ըստ աղբյուրի՝ թատերական ներկայացման միջոցով վերարտադրվում են արցախցու մտածելակերպը, սովորույթները, ասույթները, առած-ասացվածքներն ու խաղերը: 

Ծրագրի նպատակը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի բարբառների կենսունակության ապահովումն է:

Նշվում է, որ «Արա պա ստի պեն կինի՞» ստեղծագործության բարբառով ընթերցմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։  

Մուտքն անվճար է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում