Չինաստան

Երևանի փոխքաղաքապետը հյուրընկալել է Սիզանգի ինքնավար շրջանի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Երևանի փոխքաղաքապետը հյուրընկալել է Սիզանգի ինքնավար շրջանի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Սիզանգի ինքնավար շրջանի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Վան Գանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի քաղաքապետի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են  բարձր մակարդակի վրա։

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քայլեր ձեռնարկել երկուստեք գործակցությունն ամրապնդելու և աշխուժացնելու համար: Վստահ եմ, որ կան բազմաթիվ ուղղություններ և ծրագրեր, որոնք կարող են նպաստել Երևանի և Չինաստանի շրջանների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցությանը»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը բարձր են գնահատել Երևանի և Չինաստանի դեսպանության համագործակցությունը և քննարկել առաջիկա ծրագրերը:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում