Իրավունք

Հաստատվել է ՀՀ ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է ՀՀ ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում՝ ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թ. օգոստոսի 29-ի թիվ 60-Լ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, խորհրդի կազմում ընդգրկվել են ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք, որոնց գործունեությունն առավել համահունչ է նախարարության նպատակներին և գործառույթներին։

Ըստ աղբյուրի՝ հասարակական խորհրդի գործունեությունը միտված է ՆԳ նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիների նախանշմանը և ռազմավարական ուղղությունների մշակմանն աջակցելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում