Սպորտ

Ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կապակցությամբ ստացված բանավոր բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնակարգով սահմանափակված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ որոնք վերջին 5 տարիներին մասնակցել են Հայաստանի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Մարզիչների մասնակցության որևէ սահմանափակում կանոնակարգով նախատեսված չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաջորդ տարվա մրցաշարի անցկացման նախապատրաստման ընթացքում հաշվի կառնի սիրողական լողի մրցաշարին մարզիչների՝ առանձին խմբով մասնակցելու հնարավորությունը:    

Բողոքի առիթ է հանդիսացել բանավոր խոսքում առկա թյուրընկալումը, որը պարզաբանվել է: Քանի որ կանոնակարգի խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան իրենց դրամական պարգևները (ցանկը՝ կից): 

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Դրամական խրախուսումներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

 

Հայերեն

Վարչապետ Փաշինյանի ելույթը` Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը

Սպառողը ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական կայունության և զարգացման հիմքում է․ ՄՊՀ նախագահ

Տուապսեի նավթային համալիրում ուկրաինական հարվածից հետո հրդեհը դեռ չի մարվել

Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում չկա՛ որևէ կարգավորում, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին. ՀՀ ԱԳ նախարար

Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինների առկայությունը գնահատող հետազոտությունը կլինի անվճար. ԱՆ

Գյումրիում բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված «Զանգակ» մանկապարտեզը

Միրզոյանն անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հարցին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու դեպքում

Ընտրողներն այլևս թղթային ծանուցում չեն ստանալու

Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրև