Հայաստան

Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինների առկայությունը գնահատող հետազոտությունը կլինի անվճար. ԱՆ

1 րոպեի ընթերցում

Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինների առկայությունը գնահատող հետազոտությունը կլինի անվճար. ԱՆ

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մարտի 17-ից Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է անվճար կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյոք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից։ 

«Եթե ցանկանում եք, Դուք և/կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը: Գրանցվե՛ք հետևյալ հղմամբ (https://shorturl.at/9iDOw) կամ QR կոդով և լրացրե՛ք հարցաթերթիկը»,-նշված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունից նշում են՝ հարցաթերթիկը լրացնելուց հետո պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրվել է  գրանցման ժամանակ: Արյան նմուշառման կետ այցելելիս անհարժեշտ է ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում