Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրև

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրև

Հայաստանի Հանրապետության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնի ներկայացրած տվյալների համաձայն՝ Երևանում մարտի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

Մարզերում մարտի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Մարտի 17-ին և 19-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 14-ի ցերեկը, 15-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-5 աստիճանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում